Reolink Lumus

Կոդ: ReoalinkLummus
Առկա է

24000 AMD

  • 2ՄՊ FULL HD WI-FI
  • Գիշերային գունավոր տեսանելիություն
  • Երկկողմանի աուդիո
Առկա է
Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ

094 495 295 կամ info@tesed.am

Նկարագրություն

Reoalink Lummus-ի հիմնական նպատակն է ապահովել շարունակական վերահսկողություն տան մուտքի և հարակից տարածքի համար: Խորհուրդ է տրվում տեսախցիկը տեղադրել 2․5-3 մետր բարձրության վրա։ Տեսախցիկի մարմինը ունի IP65 ջրակայունության դաս, ինչը բավարար է անձրևային եղանակին հուսալի եւ անխափան շահագործման համար։ Սնուցման համար նախատեսված է 3մ երկարությամբ մալուխ, որը միացվում է փաթեթում ներառված 5v սնուցման աղբյուրին։

Այս տեսախցիկը հագեցած է 2MP Starlight CMOS սենսորով, որն ապահովում է 1080p Full HD (1920×1080) տեսանյութ։ Նրա ամենաակնառու առավելությունն է գիշերային գունավոր նկարահանման հնարավորությունը, որի շնորհիվ Դուք կարող եք տեսնել լիարժեք գունավոր տեսանյութեր նույնիսկ այն դեպքում, երբ փողոցային լուսավորությունը անջատված է։ Ոսպնյակն ունի 100° դիտման անկյուն, իսկ վեցապատիկ թվային խոշորացումը թույլ կտա դիտարկել ամենափոքր, սակայն կարևոր մանրամասները։

Օբյեկտիվի շուրջ կան 6 իկ գիշերային լուսավորության դիոդներ, որոնք ապահովում են տեսանելիություն լիակատար մթության մեջ մինչև 10 մետր հեռավորության վրա:

Իկ շարժման տվիչը գտնվում է օբյեկտիվի տակ և ունի զգայունության կարգավորման հնարավորություն, ինչի շնորհիվ Դուք ազատվում եք կենդանիների և միջատների պատճառով անիմաստ ծանուցումներից։

Հզոր LED լուսարձակը կարող է միանգամից մի քանի գործառույթ իրականացնել․

1.Գիշերը լուսավորել պահպանվող տարածքը

2.Միանալ շարժ նկատելու դեպքում՝ ապահովելով լուսավորություն մոտեցող մարդու համար

3.Միանալ շարժի դեպքում շչակի հետ՝ վերածվելով լուսաձայնային ազդանշանի, որը կարող է վախեցնել Ձեր տարածք ներխուժելու մտադրություն ունեցող անձանց։ Պահպանության ռեժիմում շարժի հայտնաբերման դեպքում տեսախցիկը միացնում է լուսաձայնային ազդանշանը, ուղարկում ծանուցում Ձեր հեռախոսին, ինչպես նաև կարճ տեսանյութ է ուղարկում Ձեր էլեկտրոնային հասցեին շարժի օբյեկտի կատարած գործողությամբ, որը պահպանվում է Ձեր էլեկտրոնային նամակներում նույնիսկ եթե տեսախցիկը վնասեն կամ գողանան։

Կարճ նկարագրություն

  • 2ՄՊ Full HD լուծաչափ
  • 2,4 ԳՀց WiFi կապ՝ հեշտ և ճկուն անլար միացման համար
  • Լիարժեք գունավոր պատկերներ գիշերը3մ հաղորդալար անխափան սնուցման և հեշտ մոնտաժային աշխատանքի համար,
  • Հնարավոր է սահմանել գործունեության գոտիներ կամ կարգավորել շարժման տվիչի զգայունությունը՝ ցանկացած իրավիճակին համապատասխանելու և ավելորդ ծանուցումները նվազագույնի հասցնելու համար
  • Ձայնագրում շարժումը հայտնաբերելուց 4 վայրկյան առաջ՝ ամբողջ իրադարձությունը սկզբից մինչև վերջ դիտելու համար
  • Ուղիղ հեռարձակման դիտում, լուսաձայնային ազդանշանի միացում և ձայնագրությունների վերարտադրում  բջջային հավելվածի միջոցով ցանկացած պահի, ցանկացած վայրից
  • Ձայնագրության տարբեր ռեժիմներ՝ մշտական, շարժի հայտնաբերման կամ նախանշված ժամանակացույցով
  • Micro SD քարտի աջակցություն մինչև 128գբ
  • Reolink տեսաձայնագրիչի աջակցություն

Reolink Հավելված

Տեսախցիկի գործարկման համար անհրաժեշտ է ներբեռնել Reolink հավելվածը, որը նախատեսված է IOS և Android համակարգերի համար, իսկ եթե Դուք ցանկանում եք Ձեր տեսախցիկները դիտել և կառավարել համակարգչի միջոցով, անհրաժեշտ  է օգտվել Reolink Client  հավելվածից։

Տեխնիկական բնութագիր

Պատկերի սենսոր

1/2,8″ CMOS սենսոր

Ոսպնյակ

f=2,8 մմ, F=2,0

Դիտանկյուն

Հորիզոնական՝ 100°, ուղղահայաց՝ 54°

Գիշերային տեսողության հեռավորություն

10 մ (33 ֆտ) (LED՝ 6 հատ / 14 միլ / 850 նմ)

Տեսանյութի լուծաչափ

1920 x 1080 (2ՄՊ) 15 կադր/վրկ

Վիդեո-խտացում

H.264

Ցերեկ/գիշեր

Ավտոմատ

Շարժման հայտնաբերում

հորիզոնական՝ 100°

Շարժման հայտնաբերման հեռավորություն

մինչև 7 մ (21 ֆտ), կարգավորելի

Սնուցման աղբյուր

DC 5.0V/2A, <6W

Լուսարձակ

1.6 W, 6500 K, 180 lm

Ինտերֆեյս

USB 2.0, Micro SD քարտի բնիկ (աջակցում է մինչև 128 ԳԲ 10-րդ սերդի):

Հիմնական բանաձև

1080p

Կադրերի քանակ

2 ~ 15 FPS (կանխադրված՝ 15 FPS)

Օգտատերերի միաժամանակյա դիտում

մինչև 4 միաժամանակյա վիդեո հոսքի (2 ենթահոսք և 2 հիմնական հոսք)

Լրացուցիչ հոսքի թույլտվություն

704 x 480

Օպերացիոն համակարգերի աջակցություն

Windows, Mac OS; Սմարթֆոն՝ iOS, Android

Արձանագրություններ և ստանդարտներ

SSL, TCP/IP, UDP, UPNP, SMTP, NTP, DHCP, DNS, DDNS, P2P

Անլար կապի ստանդարտ

IEEE 802.11 b/g/n

Աշխատանքային հաճախականություն

2.4 ԳՀց

Անլար կապի անվտանգություն

WPA-PSK / WPA2-PSK

Աշխատանքային ջերմաստիճան

-10°C ~ 55°C

Ջրակայունություն

IP65

Կապ

Wi-Fi

Լուծաչափ

2ՄՊ Full HD

Սնուցում

DC 12V

Micro SD աջակցություն

Մինչև 64ԳԲ

Գիշերային նկարահանում

Գիշերային գունավոր տեսանելություն, Գիշերային տեսանելություն, Կոմբինացված

Աուդիո հնարավորություն

Ներկառուցված խոսափող և բարձրախոս