E1

Կոդ: E1
Առկա է

19000 AMD

  • 3ՄՊ Super HD
  • Պտտվող և թեքվող
  • Երկկողմանի աուդիո
Առկա է
Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ

094 495 295 կամ info@tesed.am

Նկարագրություն

Reօlink ընկերության E1 անլար տեսախցիկն առանձնանում է Super HD ֆորմատի տեսապատկերի բարձր որակով, ինչը հնարավոր է եղել ստանալ 3 մեգապիքսել հզորությամբ CMOS սենսորի շնորհիվ: 2304×1296 ppi-ի լուծաչափն ավելի քան բավարար է ամեն ինչ մանրամասն դիտարկելու համար։ Հատկանշական է նաև տեղադրման հեշտությունը․ յուրաքանչյուր ոք, ով ունի սմարթֆոնի օգտագործման փորձ, կարող է հեշտությամբ  տեղադրել տեսախցիկը և կատարել բոլոր անհրաժեշտ կարգավորումները։ Պարզ մշակված ուղեցույցը պահանջում է մի քանի պարզ գործողություններ, որոնք Դուք կարող եք կատարել Ձեր հայեցողությամբ սմարթֆոնի, պլանշեթի կամ համակարգչի համար նախատեսված ծրագրերում։

 

 

Reolink E1-ը կարելի է պարզապես  դնել  պահարանին կամ սեղանին, ինչպես նաև  ​​ամրացնել առաստաղին  փաթեթում  ներառված բռնակի միջոցով: Բռնակից տեսախցիկը առանձնանում է ընդամենը 1 գործողությամբ, այն է  կես պտույտ կատարում մեկը մյուսի նկատմամբ, ինչի շնորհիվ Դուք կարող եք ցանացած պահի  փոխել տեսախցիկի տեղադրման վայրը։ Գործարկման համար բավարար է փաթեթում ներառված սնուցման աղբյուրի միջոցով տեսախցիկը միացնել 220 Վ  էլեկտրոցանցին, ինչպես նաև  կատարել WI-FI 2,4ԳՀց ցանցին միանալու համար անհրաժեշտ կարգավորումները, եթե իհարկե առաջին անգամ եք կատարում միացումը։ Այս ամենից հետո տեսախցիկի անխափան աշխատանքը ապահովված է։

Պտտվող մեխանիզմը ապահովում է 355° հորիզոնական և 50° ուղղահայաց  դիտարկման հնարավորություն: Տեսախցիկի պտույտը կառավարվում է Reolink հավելվածում առկա վիրտուալ կառավարման վահանակի միջոցով։ Այսպիսով, տեղադրելով տեսախցիկը, օրինակ, սենյակի անկյունում՝ Դուք կարող եք տեսնել գրեթե ամբողջ սենյակը, իսկ երկկողմանի աուդիոհաղորդակցության հնարավորությունը թույլ կտա Ձեզ զրուցել ընտանիքի անդամների հետ անմիջապես տեսախցիկի միջոցով։ Առնաձնահատուկ կարելի է նշել  ձայնի վերարտադրության բարձր որակը՝ առանց ավաղաղման և  ավելորդ աղմուկի։

Տեսախցիկի գործարկման համար անհրաժեշտ է ներբեռնել Reolink հավելվածը, որը նախատեսված է IOS և Android համակարգերի համար, իսկ եթե Դուք ցանկանում եք Ձեր տեսախցիկները դիտել և կառավարել համակարգչի միջոցով, անհրաժեշտ է օգտվել Reolink Client  հավելվածից։

 

Չափ 185,4 x 120,4 x 6,5 (մմ)
Լարում 6.0V, հաստատուն հոսանքը` 530մա
Հզորություն 3.2Վտ
Աշխատանքային ջերմաստիճան -10°C +55°C

Տեխնիկական բնութագիր

Կապ

Wi-Fi

Լուծաչափ

3ՄՊ Super HD

Սնուցում

DC 5V

Micro SD աջակցություն

Մինչև 64ԳԲ

Աուդիո հնարավորություն

Ներկառուցված խոսափող

Տեսակ

անլար

Տեսանյութի բանաձև

2304×1296

Ինֆրակարմիր լուսավորություն

12մ

Գիշերային նկարահանում

Գիշերային տեսանելություն