RLC-823A

Կոդ: RLC-823A
Առկա է

109000 AMD

  • 8ՄՊ 4K, ՊԹԽ, PoE
  • 5X օպտիկական խոշորացում
  • Անձի/մեքենայի հայտնաբերում
  • Գունավոր գիշերային տեսանելիություն
  • Երկկողմանի աուդիո

 

Առկա է
Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ

094 495 295 կամ info@tesed.am

Նկարագրություն

Անվտանգություն և պահպանություն

RLC-823A տեսախցիկը նախատեսված է մեծ տարածքների պահպանության համար։ Այն կարող է միաժամանակ վերահսկել մի քանի օբյեկտ՝ ժամանակ առ ժամանակ պտտվելով և դիտելով նախապես նշված դիրքերը, ահազանգել կամ ծանուցել Ձեզ օբյեկտի մոտակայքում երկար (ժամանակահատվածը նույնպես կարգավորում է) կանգնած կամ ինչ-որ գործողություն կատարող անձանց և տրանսպորտային միջոցների մասին։ Օրինակ, երբ Ձեր ավտոտնակի դիմացի մուտքը 30 վայրկյանով փակում են, տեսախցիկը կարող է հայտնել Ձեզ այդ մասին, որ նախքան վարորդի վերջնական կայանելը և հեռանալը Դուք հասցնեք վարորդին զգուշացնել, որ նա խանգարում է Ձեր ավտոմեքենայի տեղաշարժին։

Reolink RLC-823A -ն անվտանգության և ինտելեկտուալ վերլուծության համադրություն է: Այս տեսախցիկը կարող է ոչ միայն հստակ պատկերներ ստանալ, այլ նաև հասկանալ, թե ինչ է տեսնում. ներկայացված բացառիկ ֆունկցիայի շնորհիվ տեսախցիկը կարող է տեղեկացնել Ձեզ իրական սպառնալիքների մասին՝ ազատելով Ձեզ ոչ այնքան կարևոր մանրուքների վերաբերյալ ծանուցումներից:

Մարդկանց և տրանսպորտային միջոցների ճանաչման ֆունկցիայի շնորհիվ Դուք կարող եք ֆիլտրել ձայնագրությունները՝ դիտելով միայն այն հատվածները, որտեղ տեսախցիկի տեսադաշտում հայտվել են մարդիկ, ավտոմեքենաներ կամ ընտանի կենդանիներ, ինչը զգալիորեն հեշտացնում է անհրաժեշտ տեղեկության հայտնաբերման պրոցեսը՝ կրճատելով ծախսվող ժամանակը։

*Ընտանի կենդանիների հայտնաբերման ֆունկցիան ներկա պահին փորձարկման փուլում է և կարող է հայտնաբերել միայն շներին և կատուներին

Օպտիկական խոշորացում

Վարիֆոկալ, ավտոմատ ֆոկուսավորմամբ, 5 անգամ խոշորացմամբ օբյեկտիվը թույլ է տալիս ավելի մոտիկից դիտել հեռվում տեղակայված օբյեկտները՝ առանց պատկերի որակի նվազեցման։ Այսպիսով, Դուք ցանկացած պահի կարող եք փոխել տեսախցիկի ֆոկուսային հեռավորությունը՝ ընտրելով կամ տարածքի լայն տեսահսկումը, կամ հեռվում տեղակայված օբյեկտի ավելի հստակ դիտելու հնարավորությունը։

3840 x 2160 լուծաչափի, ներկառուցված լուսարձակների և 5 անգամ օպտիկական խոշորացման շնորհիվ Դուք կարող եք տեսնել բավականին հեռվում գտնվող օբյեկտները գունավոր և շատ պարզ, նույնիսկ գիշերը։

 

 

 

8ՄՊ 4K Ultra HD

Անվտանգությունը տեղափոխվում է 5ՄՊ-ից 8ՄՊ 4K Ultra HD՝ 1,6 անգամ ավելի հստակ, քան 2K+-ը և 4 անգամ ավելի հստակ, քան FULL HD-ն: Մանրամասները, որոնք Դուք կտեսնեք, հիանալի կերպով կվերարտադրվեն ուղիղ հեռարձակման և ձայնագրությունների դիտման ժամանակ: Հզոր ինֆրակարմիր լուսադիոդները արձակում են անտեսանելի լույս՝ ներթափանցելով մթության մեջ մինչև 30 մ խորությամբ: Բացի այդ, 3D-DNR տեխնոլոգիան զգալիորեն նվազեցնում է աղմուկը՝ ապահովելով ավելի հստակ և պարզ գիշերային տեսանելիություն:

Ձայնագրություններ

Power over Ethernet (PoE) տեխնոլոգիայի շնորհիվ այս անվտանգության տեսախցիկը կարող է միաժամանակ ինֆորմացիա փոխանցել և էլեկտրասնուցում ստանալ միայն մեկ ցանցային մալուխի միջոցով, առանց լրացուցիչ սնուցման աղբյուրների: Այս տեխնոլոգիան զգալիորեն հեշտացնում է տեսահսկման համակարգի տեղադրումը՝ թույլ տալով կրճատել մալուխի և տեղադրման ծախսերը։Այնուամենայնիվ, այս ֆունկցիան գործարկելու համար անհրաժեշտ է PoE աջակցությամբ տեսաձայնագրիչ կամ PoE սվիչ, որն իր վրա է վերցնում տեսախցիկների հավաքման, սնուցման և ազդանշանի փոխանցման ապահովման գործառույթը։

RLC-811A –ն միշտ հսկում է և իրական ժամանակում բջջային հավելվածի կամ E-mail-ի միջոցով կարող է ծանուցել Ձեզ կարևոր իրադարձությունների մասին։

Հավելված

Push-ծանուցումներ Ձեր բջջային սարքերին

Email

Իրադարձությունների վիդեո և ֆոտո ծանուցումներ Ձեր էլ․ հասցեին

Շչակ

Օրվա ցանկացած ժամին, երբ տեսախցիկը շարժում հայտնաբերի, կգործարկվի ձայնային ազդանշան

Ձայնագրությունների կատարման և պահպանման ճկուն տարբերակներ

Տեսախցիկի ձայնագրությունները կարող են պահպանվել micro SD հիշողության քարտում, Reolink տեսաձայնագրիչում կամ FTP սերվերում։ Դուք կարող եք ընտրել ձայնագրությունների պահպանման Ձեզ առավել հարմար եղանակը կամ բոլորը միասին՝ տվյալների պաշտպանության մակարդակը հասցնելով առավելագույնի։

 

Տեխնիկական բնութագիր

Մատրիցա

1/2,8 դյույմ CMOS սենսոր

Տեսապակի

f = 2,7-13,5 մմ F = 1,6-3,3

Դիտման անկյուն

• Հորիզոնական՝ 96°-27°
• Ուղղահայաց՝ 69°-21°

Պտտման/թեքման անկյուն

• Հորիզոնական՝ 360°
• Ուղղահայաց՝ 0° ~ 90°

Պտտման արագություն

1,5°-60°/վրկ ( Արագությունը հնարավոր է կարգավորել)

Թեքվելու արագություն

1,5°-60°/վրկ ( Արագությունը հնարավոր է կարգավորել)

Գիշերային տեսանելիություն

Մինչև 60 մետր (IR LED՝ 4 հատ / 28մլ / 850 նմ )

Արդյունավետ պիքսելներ

3840×2160 (8,0 մեգապիքսել) @ 25 fps

Տեսանյութի լուծում

Կանխադրված՝ 3840 x 2160 (8,0 մեգապիքսել) @ 25 կադր/վ

վիդեո խտացում

H.265

Ցերեկային/գիշերային ռեժիմ

Ավտոմատ IR ֆիլտրի միացում

Գունավոր գիշերային տեսանելիություն

լուսարձակ՝ 3 հատ / 4 Վտ / 5700K / 945 լյումեն)

PoE

IEEE 802.3af, 48 V ակտիվ

Հաստատուն հոսանքի բնիկ

12.0V 1A DC , <12W

Ethernet

Մեկ 10M/100Mbps; RJ45

Աուդիո

Երկկողմանի աուդիո

Վերակայման կոճակ

Այո

Պահոց

Micro SD քարտի բնիկ (առավելագույնը 256 ԳԲ)

Կադրերի քանակ

• Հիմնական հոսք՝ 2-25 կադր/վ (կանխադրված՝ 25 կադր/վ)
• Ենթահոսք ՝ 4-15 կադր/վ (կանխադրված՝ 10 կադր/վ)

Աջակցվող բրաուզերներ

IE, Edge, Chrome, Firefox, Safari

Խելացի առանձնահատկություններ

Շարժման հայտնաբերում/Մարդկանց հայտնաբերում/Տրանսպորտային միջոցների հայտնաբերում

Արձանագրություն և ստանդարտ

HTTPS, SSL, TCP/IP, UDP, HTTP, IPv4, UPnP , RTSP, RTMP, SMTP, NTP, DHCP, DNS, DDNS, FTP, P2P

Հոսքի արագություն

• Հիմնական հոսք. 4096 Կբիթ/վրկ – 8192 Կբիթ/վրկ (կանխադրված: 6144 Կբիթ/վրկ)
• Ենթահոսք . 4 կադր/վրկ – 15 կադր/վրկ (կանխադրված: 10 կադր/վրկ))

ՕՀ–ի աջակցություն

PC : Windows, Mac OS; Սմարթֆոն ՝ iOS, Android

Ձայնագրման ռեժիմ

Շարժման ձայնագրում (կանխադրված), պլանավորված ձայնագրություն, 24/7 ձայնագրություն

Միաժամանակյա առավելագույն հասանելիություն

20 օգտվող (1 ադմինիստրատորի հաշիվ և 19 օգտվողի հաշիվ); աջակցում է մինչև 12 միաժամանակյա վիդեո հոսքերի (10 ենթահոսքեր և 2 հիմնական հոսքեր)

Աշխատանքային ջերմաստիճան

Աշխատանքային ջերմաստիճան՝ -10°C – +55°C (14°F – 131°F)

Պաշտպանության աստիճանը

IP66

Խոնավություն

10% – 90%

Չափը

Φ136*201մմ

Քաշը

1,8 կգ

Կապ

Ethernet

Լուծաչափ

8ՄՊ 4K

Սնուցում

DC 12V

Micro SD աջակցություն

Մինչև 512ԳԲ

Օպտիկական խոշորացում

5X

Աուդիո հնարավորություն

Ներկառուցված խոսափող և բարձրախոս

Գիշերային նկարահանում

Գիշերային գունավոր տեսանելություն, Գիշերային տեսանելություն, Կոմբինացված