RLC-510WA

Կոդ: RLC-510WA
Առկա է

33000 AMD

  • 4ՄՊ Wi-Fi
  • Անձի/մեքենայի հայտնաբերում
  • Աուդիո ձայնագրություն
Առկա է
Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ

094 495 295 կամ info@tesed.am

Նկարագրություն

Reolink RLC-510W 2560×1440 լուծաչափով տեսախցիկը աշխարհում առաջին երկտիրույթ Wi-Fi 2,4/5 ԳՀց տիրույթներով և 2T2R MIMO ալեհավաքով աշխատող տեսախցիկն է։ Այս պարամետրերի շնորհիվ այն կարող է առանց ընդհատումների և աղավաղումների ապահովել տվյալների փոխանցումը Ձեր Wi-Fi սարքին նույնիսկ 50մ հեռավորության վրա (բաց տարածքում)։

Անձի և տրանսպորտային միջոցի հայտնաբերման նոր տեխնոլոգիան նվազեցնում է կեղծ ծանուցումների քանակը։

Վիդեովերլուծությյան տեխնոլոգիայի շնորհիվ տեսախցիկը կարող է ճշգրիտ հայտնաբերել մարդկանց և տրանսպորտային միջոցները: Այս գործառույթը զգալիորեն նվազեցնում է կեղծ ծանուցումների քանակը, քանի որ անտեսվում են այլ, ոչ այնքան կարևոր առարկաների շարժումները:

Հստակ պատկերներ նույնիսկ գիշերը

Տեսախցիկն իր ինֆրակարմիր լուսադիոդների շնորհիվ ապահովում է պատկերի գերազանց որակ գիշերային ձայնագրությունների համար։ Այն շատ հարմար է բաց տարածքների համար, որոնք միշտ չէ, որ լավ լուսավորված են։

Ձայնագրությունների կատարման և պահպանման ճկուն տարբերակներ

Տեսախցիկը կարող է ձայնագել անդադար 24/7 ռեժիմով, շարժման առկայության դեպքում և սահմանված գրաֆիկով (օրինակ՝ ցերեկային ժամերին ձայնագրման գործառույթը կարելի է անջատել)։ Ձայնագրությունները կարող են պահպանվել micro SD հիշողության քարտում, Reolink տեսաձայնագրիչում կամ FTP սերվերում։ Դուք կարող եք ընտրել ձայնագրությունների պահպանման Ձեզ առավել հարմար եղանակը կամ բոլորը միասին՝ տվյալների պաշտպանության մակարդակը հասցնելով առավելագույնի։

Տեխնիկական բնութագիր

Տեսակ

անլար

Լուծաչափ

4ՄՊ

Դիտման անկյուն

Հորիզոնական՝ 80°, ուղղահայաց 42°

Ինֆրոկարմիր լուսավորություն

մինչև 30մ

Խոսափող

Այո

Պաշտպանություն ջրից և փոշուց

IP66

Վիդեո-խտացում

H.264

Ցերեկ/գիշեր

Ավտոմատ

Արձանագրություններ և ստանդարտներ

SSL, TCP/IP, UDP, UPNP, SMTP, NTP, DHCP, DNS, DDNS, P2P

Անլար կապի ստանդարտ

IEEE 802.11 b/g/n

Երկաշերտ

Wi-Fi 2,4 ԳՀց և 5 ԳՀց

Անլար կապի անվտանգություն

WPA-PSK / WPA2-PSK

Աշխատանքային ջերմաստիճան

-10°C ~ 55°C

Կապ

Ethernet

Լուծաչափ

4ՄՊ 2K

Սնուցում

DC 12V

Micro SD աջակցություն

Մինչև 64ԳԲ

Աուդիո հնարավորություն

Ներկառուցված խոսափող

Գիշերային նկարահանում

Գիշերային տեսանելություն