Reolink W320 (RLC-510WA) 2560×1440 լուծաչափով տեսախցիկը աշխարհում առաջին երկտիրույթ Wi-Fi 2,4/5 ԳՀց տիրույթներով և 2T2R MIMO ալեհավաքով աշխատող տեսախցիկն է։ Այս պարամետրերի շնորհիվ այն կարող է առանց ընդհատումների և աղավաղումների ապահովել տվյալների փոխանցումը Ձեր Wi-Fi սարքին նույնիսկ 50մ հեռավորության վրա (բաց տարածքում)։
Անձի և տրանսպորտային միջոցի հայտնաբերման նոր տեխնոլոգիան նվազեցնում է կեղծ ծանուցումների քանակը։
Վիդեովերլուծությյան տեխնոլոգիայի շնորհիվ տեսախցիկը կարող է ճշգրիտ հայտնաբերել մարդկանց և տրանսպորտային միջոցները: Այս գործառույթը զգալիորեն նվազեցնում է կեղծ ծանուցումների քանակը, քանի որ անտեսվում են այլ, ոչ այնքան կարևոր առարկաների շարժումները:
Հստակ պատկերներ նույնիսկ գիշերը
Տեսախցիկն իր ինֆրակարմիր լուսադիոդների շնորհիվ ապահովում է պատկերի գերազանց որակ գիշերային ձայնագրությունների համար։ Այն շատ հարմար է բաց տարածքների համար, որոնք միշտ չէ, որ լավ լուսավորված են։
Ձայնագրությունների կատարման և պահպանման ճկուն տարբերակներ
Տեսախցիկը կարող է ձայնագել անդադար 24/7 ռեժիմով, շարժման առկայության դեպքում և սահմանված գրաֆիկով (օրինակ՝ ցերեկային ժամերին ձայնագրման գործառույթը կարելի է անջատել)։ Ձայնագրությունները կարող են պահպանվել micro SD հիշողության քարտում, Reolink տեսաձայնագրիչում կամ FTP սերվերում։ Դուք կարող եք ընտրել ձայնագրությունների պահպանման Ձեզ առավել հարմար եղանակը կամ բոլորը միասին՝ տվյալների պաշտպանության մակարդակը հասցնելով առավելագույնի։