5MP PoE IP տեսախցիկ մարդկանց/տրանսպորտային միջոցների հայտնաբերմամբ
Շարժման հայտնաբերման խելացի տեխնոլոգիայի շնորհիվ այս PoE IP տեսախցիկը կարող է տարբերել մարդկանց և տրանսպորտային միջոցները: Այս գործառույթի շնորհիվ Դուք կարող եք ստանալ ծանուցում Ձեր տան շուրջ պտտվող մարդկանց, այլ ոչ թե օրորվող ծառերի մասին, ինչը բարձրացնում է Ձեր տեղեկացվածության մակարդակը՝ պահպանելով Ձեր իրական զգոնությունը։
Հստակ պատկերներ նույնիսկ գիշերը
Տեսախցիկը իր ինֆրոկարմիր լուսադիոդների շնորհիվ ապահովում է պատկերի գերազանց որակ գիշերային ձայնագրությունների համար։ Այն շատ հարմար է բաց տարածքների համար, որոնք միշտ չէ, որ լավ լուսավորված են։
Power over Ethernet (PoE) տեխնոլոգիայի շնորհիվ այս անվտանգության տեսախցիկը կարող է միաժամանակ ինֆորմացիա փոխանցել և էլեկտրոսնուցում ստանալ միայն մեկ ցանցային մալուխի միջոցով, առանց լրացուցիչ սնուցման աղբյուրների: Այս տեխնոլոգիան զգալիորեն հեշտացնում է տեսահսկման համակարգի տեղադրումը՝ թույլ տալով կրճատել մալուխի և տեղադրման ծախսերը։
Սակայն, այս ֆունկցիան գործարկելու համար անհրաժեշտ է տեսաձայնագրիչ՝ PoE աջակցությամբ, կամ PoE սվիչ, որն իր վրա է վերցնում տեսախցիկների հավաքման, սնուցման և ազդանշանի փոխանցման ապահովման գործառույթը։
Ձայնագրությունների կատարման և պահպանման ճկուն տարբերակներ
Տեսախցիկի ձայնագրությունները կարող են պահպանվել micro SD հիշողության քարտում, Reolink տեսաձայնագրիչում կամ FTP սերվերում։ Դուք կարող եք ընտրել ձայնագրությունների պահպանման Ձեզ առավել հարմար եղանակը կամ բոլորը միասին՝ տվյալների պաշտպանության մակարդակը հասցնելով առավելագույնի։