Reolink Go Plus

Կոդ: Reolink Go Plus
Առկա է

85000 AMD

  • Անձի/մեքենայի հայտնաբերում
  • 2K 4MP Super HD
  • Մարտկոց/Արևային էներգիայով
  • Գիշերային տեսիլք
Առկա է
Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ

094 495 295 կամ info@tesed.am

Նկարագրություն

Reolink Go Plus-ը ինքնավար բջջային 4G/3G / LTE վերալիցքավորվող մարտկոցով տեսախցիկ է, որի աշխատանքի համար հարկավոր չեն մալուխներ կամ WI-FI կապ։ Այն կարող է օգտագործվել ցանկացած <<դաշտային>> պայմաններում՝ շինության ներսում, դրսում, անտառում, շինհրապարակում և այլ վայրերում տեսամոնիտորինգի համար ,որտեղ մշտական հոսանքի կամ գծային կապի խնդիր կա։

Reolink Go Plus բջջային տեսախցիկի առավելությունը 4G-LTE և 3G բջջային ցանցերի հետ աշխատելու կարողությունն է, որի շնորհիվ այն դառնում է նույնքան շարժական որքան Ձեր սմարթֆոնը։ Այս հատկության շնորհիվ Reolink Go Plus-ը անփոխարինելի է՝

Վայրի բնության պայմաններում (շատ հարմար է նրանց համար, ովքեր հետևում են վայրի կենդանիների կենցաղին)

Շինարարության մեջ (շինարարական աշխատանքների առաջընթացը վերահսկելու և արտակարգ իրավիճակները ֆիքսելու համար)

Ճանապարհորդության ժամանակ (հատկապես կարևոր է անծանոթ տարածքում ՝ հանգստայն գոտին, ճամբարային տարածքը վերահսկելու համար)

Վերալիցքավորվող 3,6վ 7200 մա/ժ մարտկոցը ապահովում է անխափան աշխատանք՝

Սպասման ռեժիմում-2-3 ամիս

Ակտիվ ռեժիմում (ակտիվ շարժման, ուղիղ հեռարձակման կամ ձայնագյությունների դիտմամ ընթացքում)- 8 ժամից ավել

Անդադար դիտման ռեժիմում (առանց ակտիվ շարժի ) – Մինչև 12 ժամ

Արևային մարտկոցի միացման հնարավորություն

Reolink Go Plus-ը հնարավորություն ունի միանալու Reolink արևային մարտկոցին, ինչի շնորհիվ կարող է ստանալ անխափան էլեկտրասնուցում արևային ժամերին։ Արևային մարտկոցին միացված տեսախցիկը տարվա արևային ամիսներին ամբողջությամբ լիցքավորվում է մի քանի ժամում և կարող է տարվա մեծ մասը չունենալ լրացուցիչ լիցքավորման կարիք։

reolink go plus solar

Տեխնիկական բնութագիր

Տեսակ

4G LTE Ինքնավար, անլար

Տեսանյութի բանաձև

4 ՄՊ

Դիտման անկյուն

• Ուղղահայաց՝ 52°
• Հորիզոնական՝ 95°
• ԱՆկյունագծով՝ 110°

Սնուցում

Մարտկոցով

Micro SD աջակցություն

Մինչև 128ԳԲ

Կապ

4G LTE

Աուդիո հնարավորություն

Ներկառուցված խոսափող և բարձրախոս

Գիշերային նկարահանում

Գիշերային տեսանելություն

Լուծաչափ

4ՄՊ 2K