3000 ՎԱ (VA) Անխափան Սնուցման Սարք (UPS)
Հիմնական առավելությունները
Հզոր և հուսալի պաշտպանություն․ նախատեսված է տեսահսկման համակարգերի, սերվերների, համակարգիչների և այլ էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքն ապահովելու համար՝ հոսանքի անջատման կամ տատանումների դեպքում
Լարման ավտոմատ կարգավորում (AVR)․ ներկառուցված խելացի կարգավորիչը կայունացնում է մուտքային փոփոխական լարումը՝ պաշտպանելով սարքերը բարձր կամ ցածր լարման տատանումներից առանց մարտկոցի էներգիան ծախսելու
Խելացի մարտկոցների կառավարում․ օպտիմալացված ալգորիթմը արագացնում է մարտկոցների լիցքավորումը և երկարացնում դրանց կյանքի տևողությունը
Ավտոմատ վերագործարկում․ հոսանքի անջատումից և մարտկոցների լրիվ նստելից հետո, քաղաքային հոսանքի վերականգնմանն պես սարքն ավտոմատ միանում և սնուցում է համակարգը
Լիցքավորում անջատված վիճակում․ UPS-ը շարունակում է լիցքավորել սեփական մարտկոցները նույնիսկ այն ժամանակ, երբ միացման կոճակը անջատված է
Տեխնիկական բնութագիր
Լիարժեք հզորություն՝ 3000 ՎԱ (VA)
Ակտիվ հզորություն՝ 1800 Վտ (W)
Տեսակ (Տոպոլոգիա)՝ Line-Interactive (Գծային-ինտերակտիվ)
Մուտքային լարման տիրույթ՝ AC 140V ~ 290V
Մուտքային/Ելքային հաճախականություն՝ 50/60 Հց (Hz)
Ելքային լարում (Մարտկոցով աշխատելիս)՝ AC 220V ± 10%
Ալիքի ձևը (Մարտկոցով աշխատելիս)՝ Մոդիֆիկացված սինուսոիդ (Modified Sine Wave)
Փոխարկման ժամանակը (Transfer Time)՝ ≤ 10 միլիվայրկյան (ms)
Մարտկոցներ՝ 4 հատ 12V / 9Ah ներկառուցված կապարաթթվային (ներքին հերմետիկ) մարտկոցներ
Լիցքավորման տևողությունը՝ 6-8 ժամ (մինչև 90% տարողություն վերականգնելու համար)
Ելքային վարդակներ (Outlets)՝ 4 × Schuko (եվրոպական ստանդարտի վարդակներ)
Ինդիկացիա՝ LED լուսային ցուցիչներ (Միացված է, Մարտկոցի ռեժիմ, Խափանում/Գերբեռնվածություն)

