8 ՄՊ Պանորամային Տեսախցիկ
Հիմնական առավելություններ
180 աստիճան տեսադաշտ․ Կրկնակի ոսպնյակի շնորհիվ ապահովում է լայն պանորամային պատկեր՝ փոխարինելով մի քանի տեսախցիկի:
4K Բարձր հստակություն․ 8 Մեգապիքսել կետայնությունը երաշխավորում է դետալների առավելագույն տեսանելիություն:
Խելացի լուսավորություն․ Ունի և Ինֆրակարմիր (աննկատ), և Սպիտակ (գունավոր գիշերային պատկերի համար) լուսադիոդներ:
Ակտիվ պաշտպանություն․ Խախտում հայտնաբերելիս միացնում է լուսային թարթիչը (strobe light) և ձայնային ազդանշանը (սիրենա):
Մարդկանց և մեքենաների ֆիլտրում․ Motion Detection 2.0 համակարգը նվազեցնում է կեղծ ահազանգերը:
Երկկողմանի ձայն․ Ներկառուցված միկրոֆոնի և բարձրախոսի միջոցով հնարավոր է լսել և խոսել հավելվածով:
Տեխնիկական բնութագիր
Արտադրող․ HIKVISION
Կետայնություն․ 8 ՄՊ (4256 x 1888), 20 կադր/վայրկյան
Ոսպնյակ․ Կրկնակի ֆիքսված 2 մմ
Տեսանկյուն․ Հորիզոնական՝ 180 աստիճան, Վերտիկալ՝ 77 աստիճան
Լուսավորության հեռավորություն․ Մինչև 30 մետր (ԻԿ և Սպիտակ լույս)
Հակալույսի պաշտպանություն․ 120 dB WDR (հստակ պատկեր ստվերում և ուղիղ լույսի տակ)
Հիշողության քարտ․ MicroSD սլոտ մինչև 512 ԳԲ
Պաշտպանության դաս․ IP67 (ջրակայուն/փոշեկայուն, արտաքին տեղադրման)
Էլեկտրական և մեխանիկական պարամետրեր
Սնուցում․ 12 Վոլտ հաստատուն հոսանք (12 VDC) կամ PoE (802.3af)
Հզորության սպառում․ Մինչև 10 Վտ (12V) / 11.5 Վտ (PoE)
Պատյանի նյութ․ Մետաղ և պլաստիկ
Չափսերը․ 103.6 մմ x 76.0 մմ x 234.5 մմ
Զուտ քաշ․ 560 գրամ
Աշխատանքային ջերմաստիճան․ -30-ից մինչև +60 աստիճան Ցելսիուս

